՛՛Պատրաստ եմ՛՛. Ծառուկյանը չի բացառում նախագահական ընտրություններում առաջադրվելը /վիդեո/
ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր համատեղ ասուլիս է հրավիրել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի հետ: Ասուլիսի առաջին իսկ հարցը քաղաքական էր՝ վաղվա հանրահավաքից:
՛՛Աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահը, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահն են եկել, մի հատ հարց տվեք, բարի գալուստ ցանկացեք, մնացած ամեն ինչը կիմանաք, ամեն ինչին էլ կպատասխանեմ՛՛,-արձագանքեց Գագիկ Ծառուկյանը:
Մարզական հարցերին հաջորդեցին քաղաքական հարցեր: Թեեւ Ծառուկյանն ասաց, որ հաճելի չէ, ՛՛այս հյուրերի մոտ նման հարցեր են տալիս, պետք է խոսել սպորտային զարգացումներից՛՛, ամեն դեպքում ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ վաղը մասնակցելու է եռյակի հանրահավաքին: ՛՛Ոնց կարող է հանրահավաք լինել, և ես չլինե՞մ ժողովրդի կողքին՛՛:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում առաջադրվելուն. ՛՛Իմ մտքում կա չորսից հինգ թեկնածու նախագահի ընտրության համար, ովքեր կարող են զարգացնել երկիրը: Եթե հանրությունը ասի, որ իմ կարիքը կա, ես դրան էլ եմ պատրաստ ու մի քանի ամսվա ընթացքում բոլոր կարևորագույն խնդիրները կլուծվեն: Չի լինի միանձնյա ու մի կուսակցության որոշում ՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: