05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Գեղամ Մանուկյան

Սիրելի հայրենակիցներ ի շարունակություն երեկվա գրառման։

Իբրեւ ՀՀ Քաղաքացի, որ
– մտահոգ է այս վիճակի համար,
– ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով, – գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ,

Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այլ մանրամասներ կներկայացնեմ ժամը 13։00 Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։
Նիկոլը պետք է հեռանա… 

Հայտարարել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ