18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միայն Ծառուկյանը. 168 ժամ

“Ի՞նչ է նշանակում է՝ ժողո­վուրդը պահանջում է: Ո՞վ է ժողովուրդը, երեք միլիոնի կարծիքը հարցրե՞լ են: Չի կարելի ժողովրդի անվան տակ թաքնվել եւ ասել՝ ժո­ղովուրդը պահանջում է:Դա պարզ մանիպուլյա­ցիա է”,- “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աժ փոխնախագահ, Հանրա­պետական կուսակցության մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ժողո­վուրդն ինքն է իշխանափոխություն պահան­ջում:

Նրա խոսքով,  իշխանության հեռացումն արհեստական օրակարգ է, քանի որ ժողո­վուրդն իր կարծիքն արտահայտում է ընտրու­թյունների ժամանակ: “Ընտրությունները եղել են, եւ ընտրությունների ժամանակ տեսել ենք’ ինչ է ուզում ժողովուրդը: Խորհուրդ կտայի իմ գործընկերներին զերծ մնալ ժողովրդի անունից հայտարարություններ անելուց”,-ասել է Շարմազանովը:

Անդրադառնալով ԱԺ  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի վերջին հայտարարությանը, որ այս իշխանությունը պիտի հեռանա, Շարմազանովը ասել է, որ ինքը ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշում է համարում բացառապես Գագիկ Ծառուկյանի խոսքերը, իսկ նա հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն:

 Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ