01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ո՞վ կհասնի Սերժ Սարգսյանին. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մարզային հանդիպումների ընթացքում եռյակի ուժերի ներկայացուցիչներն անընդհատ հարցեր էին հղում հանրահավաքի մասնակիցներին՝ ցանկանո՞ւմ եք իշխանափոխություն, ցանկանո՞ւմ եք, որ իշխանությունն օր առաջ հեռանա:

 Բոլոր այս եւ նմանատիպ հարցերին հարթակում կանգնածները, բնականաբար, ստանում էին դրական պատասխաններ: Սակայն, որքան որոշակի են հասարակության կողմից տրված պատասխանները եռյակի հնչեցրած հարցերին, նույնքան անորոշ են եռյակի գործունեության հետ կապված հարցերի պատասխանները:

 Արդյոք ոչ իշխանական ուժերը մինչեւ վերջ պայքարելո՞ւ են իշխանափոխության համար, արդյոք այդ նպատակով անզիջում պայքա՞ր են մղելու, թե՞ ինչ-որ պահի իշխանության հետ “բարիշելով”՝ մարդկանց ուղարկելու են տուն, ո՞վ է, ի վերջո, այդ պայքարի հաջողության ընթացքում գալու իշխանության՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ