19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տանկիստները պատրաստ են գրոհի /ֆոտո, վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զրահատանկային գումարտակի զինծառայող Գառնիկ Հակոբյանը երկու ամսից հարազատների հետ կլինի՝ Թալինում: Արդեն 22 ամիս ծառայել է, սակայն իր խոսքով կարոտելու է 45 տոննա կշռող տանկին: Իհարկե դժվարություններ եղել են, սակայն նա եւ իր համածառայակիցները կարողացան հաղթահաերլ: “Առաջինը վախի զգացումը պիտի հաղթահարես՝ բարձր դղրդյուն եւ այլն: Հետո ամեն ինչ հարթ գնալու է”,-տանկիստի օրվա առիթով զորամաս այցելաց լրագրողներին պատմեց Գառնիկը: Նրա խոսքով հրամանատարությունը չի զլանում սովորեցնել, իսկական մասնագետ դարձնել:

Գումարտարկի  հրամանատար, փոխգնդապետ Արթուր Համբարձումյանը ոգեւորությամբ է պատմում իրենց սպառազինության մասին: Մարտական ուղի են անցել՝ ասում է եւ ցույց է տալիս տանկերի փողերի վրա արված աստղերը: Յուրաքանչյուր գույն վկայում է, թե տվյալ մեքենան հակառակորդի զրահամեքենան է խոսել թե տանկը:

Համբարձումյանի խոսքով, գումարտակը մարտունակ է, յուրաքանչյուր ոք գիտի իր անելիքը եւ անհրաժեշտության դեպքում դաս կտան հակառակորդին:

Իսկ քանի որ օրը տոնական էր, ճաշի սեղաններն էլ էին առատ:  Ի դեպ, նաեւ ծնողներն էին մասնակցում, երեք զինծառայողի արձակուրդ էր տրվել: Հայրերն եկել էին որդիներին տուն տանելու:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ