07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Զուրաբյանն ասաց` ինչու է հանրահավաքը հոկտեմբերի 10-ին նշանակվել

 ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևւոն Զուրաբյանն այսօր Գյումրիում հանրահավաքի ժամանակ ասաց, որ հոկտեմբերի 10-ին ոչ միայն իրենց համապետական հանրահավաքն է, այլև ՀՀ-ը պիտի անդամակցի ԵՏՄ-ին: “Մենք դիվանագիտական տարբեր շփումներ ունենք, և դրանցից պարզվում է, որ իշխանությունները ՌԴ-ում ներկայացնում են, որ ընդդիմությունը հատուկ նշանակել է հոկտեմբերի տասին հանրահավաքը, որ չթողի Սերժ Սարգսյանին անդամագրվել ԵՏՄ-ին”,-նկատեց նա, ապա շարունակեց.

“Ամենահետաքրքիրն այն է, որ այդ նույն մարդիկ գնում են ամերիկացիների մոտ ու ասում, որ ընդդիմությունն այդ օրն է նշանակել իր հանրահավաքը, որ Սերժ Սարգսյանը գնա ու անդամագրվի Եվրասիական միությանը: Ո՞նց կարելի է շուռ տալ տրամաբանությունը, նույն իրադարձությունը ծախել և ռուսների, և ամերիկացիների վրա: Հոկտեմբերի տասին նշանակել ենք մեկ պատճառով, քանի որ սեպտեմբերի 30-ին վերջնաժամկետն ավարտվել է ու ընտրել ենք ամենահարմար ուրբաթ օրը, ուրիշ հարմար օր չկար: Մեր շարժումը արտաքին քաղաքականության հետ կապված դիրքորոշում հայտնելու համար չէ, միակ նպատակը, որ մենք քշենք այս իշխանություններին, ուրիշ նպատակ մենք չունենք”,-հայտարարեց ՀԱԿ պատգամավորը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ