20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Աղբամանը կգցի հանրահավաք գնացողներին

“Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ Գյումրին մշակութային քաղաքա է դարձնելու, բայց դարձրին ոչ թե մշակույթի, այլ արտագաղի ու աղքատության կենտրոններից մեկը”,-այսօր Գյումրիում եռյակի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: “Փոխանակ պատասխան տան, իրենց հերթական պաշտոնն են վայելում Հայաստանից դուրս: Պատասխան տալու ժամանակն էլ է գալու, պատասխան են տալու բոլորը: Քաղաքապետիկներն էլ են պատասխան տալու”,-նկատեց նա:

Զոհրաբյանը քաղաքապետիկ է անվանում այն քաղաքապետերին, ովքեր իրենց քաղաքացիներին արգելում են գնալ հանրահավաք: “Այդ քաղաքապետիկներից մեկն ասել էր` եթե գնաք հանրահավաք, աղբամանում եք հայտնվելու, իրենց համար սովոր տեղեր են այդ աղբամանները, քանի որ իրենց տերերը օրը տասն անգամ գցում են իրենց այդ աղբամանն ու առանց փոշին թափ տալու տանում են, պաշտոնի նշանակում”,-շեշտեց նա:

Զոհրաբյանը հայտարարեց, որ այս իշխանությունը պիտի հեռանա և  իրենք թույլ չեն տալու, որ սահմանադրական “չբարեփոխումներով” այս իշխանությունը վերարտադրվի: “Այս իշխանությունը պիտի հեռանա, և մենք չպիտի թույլ տանք, որ նա սահմանադրական փոփոխություննեով իր համար ևս տասը տարվա գոյություն ապահովի:  Յուրաքանչյուր մանր չինովնիկ, էլ չեմ խոսում մեծ կալիբրի գանձագողերի մասին, ժողովրդի հետ վարվում են որպես ստրուկների: Մենք ձեզ հուսախաբ չենք անելու”,-խոստացավ ԲՀԿ պատգամավորը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ