24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է հայկական տաղավարներով

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր  պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսը,  որին ներկայացված է  նաև հայկական 15 ընկերությունների արտադրանքը:  

Հանդիսավոր բացմանը մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաև հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան  Օլեգ  Եսայանը:

 Դմիտրի Մեդվեդևը Սերգո Կարապետյանի ուղեկցութամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են    մսամթերք,   հյութեր,  թարմ պտուղ-բանջարեղենից  պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող  հայկական կոնյակ:

Համտեսելով հայկական կոնյակը՝ ՌԴ վարչապետը նշել  է, որ այն բարձրորակ է և մեծ պահանջարկ է վայելում: ՌԴ վարչապետը բարձր է գնահատել նաև   հայկական պանրի որակը, ընդգծելով , որ  կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության  այլ կաթնամթերք ևս:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է  «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա  շուրջօրյա չգործելու  պատճառով  հնարավոր չի լինում բավարար քանակով արտահանումներ իրականացնել:  ՌԴ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցին կաշխատեն հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ:

Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել  Բելառուսի, Ղրղզստանի,  Թուրքմենստանի Հանրապետությունների գյուղատնտեսության նախարարների հետ:

Հայաստանի Հանրապետության   և Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարները պայմանավորվել են  առաջիկայում ստորագրել համագործակցության համաձայնագիր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ