07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օձի խայթոցի 100 դեպք է արձանագրվել

Ընթացիկ տարում` սեպտեմբերի 30-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 100 դեպք: Երևանի բուժհաստատություններ է դիմել 29, իսկ  մարզային` 71 քաղաքացի: Օձի խայթոցի դեպքերը մարզերից ամենաշատն արձանագրվել են Արմավիրում և Արարատում, ամենաքիչը` Կոտայքում և Լոռիում: 100-ից 56 դեպքում  ներարկվել է հակաթույն: Օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մայիսի 8-ին Արմավիրի մարզի «Արմավիր» բժշկական կենտրոնից: 2013թ. համեմատությամբ օձի խայթոցի դեպքերն աճել են  16-ով:

Նույն ժամանակահատվածում գրանցվել է կարիճի խայթոցի 45 դեպք, որից  28-ը` Երևանում,  17-ը` մարզերում:

Արմավիրի մարզում  կարիճի խայթոցի  13 դեպքերից 1-ն ունեցել է  մահվան ելք:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ