Բարեխիղճ մոլորության մեջ են ԲՀԿ-ականները. Հովհաննես Սահակյանն անկեղծորեն խոստովանում է /վիդեո/
”Մենք ժողովրդավարական երկիր ենք, ու որևէ խոչընդոտ չի լինելու քաղաքական դրսևորումների արտահայտման համար: Ուղղակի ավելի հետաքրքիր դարձնելու համար ասում են` խոչընդոտում են իշխանությունները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` խոսելեվ եռյակի հանրահավաքից:
Նա վստահեցրեց, որ իշխանությունները խոչընդոտող ոչինչ չեն անելու, ճանապարհներ չեն փակելու: ”Ձնաբուք չեն նախատեսւոմ այդ օրերին և չեմ կարծում, որ ճանապարհը փակ կլինի, այնպես որ եռյակը թող անհոգ մնա”:
Henaran.am-ի հարցին, թե զարմանալի էր, որ ԲՀԿ-ից էլ արդեն իշխանափոխության պահանջներ են հնչում, նա պատասխանեց, որ նախ պետք է հստակեցնել, թե իշխանությունների հրաժարական ասելով ինչ են հասկանում` օրենսդիր, գործադիր մարմինների, թե դատականի:
Պատգամավորը նկատեց, որ Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե իշխանությունները պետք է հեռանան, սակայն հետո դա հերքվել է: Իսկ Ստեփան Մարգարյանի խոսքերի վերաբերյալ էլ, որ հիմա լինի, թե ընտրությունների ժամանակ իշխանափոխություն է լինելու, ՀՀԿ պատգամավորն ասաց. ”Բարեխիղճ մոլորության մեջ են մեր գործընկերները:
Ստեփան Մարգարյանն այն անձը չէ, որ պետք է ներկայացնի ժողովրդի հավաքական տեսակետը: Ստեփան Մարգարյանը որ շրջանակների հետ է խոսել, ինչ տրամաբանությունից ելնելով է ասում, ես չգիտեմ”:
”Անվերլուծելի մտքեր են դրանք, խոստովանում եմ անկեղծ, չեմ կարողանում վերլուծել, յուրաքանչյուրը ինչ-որ միտք է արտահայտում, փորձում են ջոգելով խոսք ասել”: Սահակյանը նշեց, որ երբ լիդերները կպահանջեն իշխանափոխություն, այդ ժամանակ էլ ՀՀԿ-ը կհակադարձի:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ից պատասխաններ չեն հնչում, Սահակյանն արձագանքեց. ”Երբ զգանք` լրջություն կա, կխոսենք: Չեմ կարծում, որևէ միտք են արտահայտում, որ մենք պետք է նստենք, պատրաստվենք : Ամբողջ հարցն այն է, թե ով ավելի շուտ կգոռա իշխանափոխություն ու ինչքան մարդաշատ կլինի հանրահավաքը”:
Մանրամասները` տեսանյութում: