25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը պատրաստակամ է ընդառաջել ՓՄՁ-ներին

Ընդառաջելով շրջանառության հարկից դժգոհ առեւտրականների բողոքներին՝ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել մինչեւ փաստաթղթավորման պարտադիր պահանջը ձեռք բերված ապրանքների գույքագրման համար սահմանված ժամկետը։ Այդ նպատակով առաջիկայում փոփոխություններ կկատարվեն գործող օրենքում։ Ըստ այդմ, նախատեսվում է գույքագրման արդյունքները հարկային մարմիններին ներկայացնելու ժամկետը հոկտեմբերի 10-ից երկարացնել մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 1-ը։

Սա, ըստ էության, նշանակում է, որ փաստաթղթավորման պարտադիր պահանջի կիրառումն այդքանով հետաձգվում է։ Մյուս կողմից՝ դրանով  շրջանառության հարկի դաշտում գործող առեւտրի ոլորտի տնտեսավարողներն այդ ընթացքում ազատվում են հարկային ստուգումների վտանգից, ինչի հետ կապված ունեին լուրջ մտահոգություններ։ Խնդիրն այն է, որ քանի դեռ չեն ներկայացվել գույքագրման արդյունքները ապրանքային մնացորդի վերաբերյալ՝ անիմաստ է դառնում փաստաթղթաշրջանառությունների հետ կապված ցանկացած տիպի հարկային ստուգուման իրականացումը։

Եթե չլիներ վարչապետի այս նախաձեռնությունը, ապա ենթադրվում էր, որ հոկտեմբերի 10-ից հետո գույքագրման արդյունքները չներկայացնողները ստիպված կլինեին ենթարկվել վարչական պատասխանատվության։ Մի բան, ինչը բնականաբար ամենեւին էլ նպատակահարմար չէր ո՜չ առեւտրականների, եւ ո՜չ էլ կառավարության համար։ Առավել եւս, որ այստեղ ի հայտ են եկել որոշակի տեխնիկական խնդիրները՝ կապված ինչպես գույքագրման ժամկետների խիստ սահմանափակ լինելու, այնպես էլ ձեւանմուշների լրացման բարդությունների հետ։ Տնտեսվարողներն այդ առումով իսկապես դժվարությունների առաջ են կանգնած։ Հաստատված ձեւանմուշը, որով էլեկտրոնային եղանակով պետք է տրամադրվի տեղեկատվությունը, բավական բարդացված է եւ ընդգրկուն։ Ուստի դրվել է այն եւս հնարավորինս պարզեցնելու խնդիր։

Իհարկե, կառավարությունը չբավարարվեց միայն գույքագրման տվյալների ներկայացման ժամկետի երկարացմամբ՝ շրջանառության հարկի դաշտում գործող առեւտրի ոլորտի ընկերություններին հարկային ստուգումներից զերծ պահելու երաշխիքներ ստեղծելով։

Հաշվի առնելով առեւտրականների շրջանում առկա մտահոգությունները, ֆինանսների նախարարը հանձնարարեց հարկային մարմինների եւ ստորաբաժանումների ղեկավարներին՝ փոքր եւ միջին ձեռնարկություններում վերահսկողություն իրականացնել միայն ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի տվյալներով բարձր ռիսկային գոտում հայտնված տնտեսավարողների նկատմամբ։ Փոխարենը՝ նրանք պարտավոր են ձեռնպահ մնալ ցածր ռիսկային համարվող փոքր եւ միջին ընկերությունների մոտ որեւէ անհարկի հսկողական գործողություններից։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ