24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ՃՈ նոր պետին

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին:

Անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանության պետը կադրային քաղաքականությունը կարևորեց որպես   բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը գերազանցապես պայմանավորված է պրոֆեսիոնալ և արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև, որ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողություն կարող է ունենալ միայն գաղափարակիցների թիմի միասնական աշխատանքով, ինչն ակնկալվում է նաև ճանապարհային ոստիկանության անձնակազմից:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կրկին հիշեցրեց արտաքին ծառայությունների որակյալ աշխատանքի կարևորությունը ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդման գործում և հավաստեց, որ նոր, հասարակության գործընկեր ոստիկանի ձևավորման ընթացքը հետևողական է լինելու:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց Ճանապարհային ոստիկանության հետագա աշխատանքի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ