Ալենը վերջապես հայերեն թարգմանե՞ց Պուտինի ազգանունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Արցախյան վերջին պատերազմի և բանակցային գործընթացի վերաբերյալ արված մեկնաբանությունները բացահայտեցին նաև որոշ իշխանականների ստրկամիտ լինելը…
ԱԺ փոխխոսնակ, նիկոլական Ալեն Սիմոնյանն առանց վատ զգալու իր twitter-յան էջում տեղադրել է ՌԴ նախագահի ելույթից մի հատկած, որտեղ վերջինս գտնում է, որ Նիկոլը դավաճան չէ… Նախ, շատ ամոթ է, որ մեր ԱԺ փոխխոսնակը երրորդ երկրի ղեկավարի մեր վարչապետի վերաբերյալ արտահայտված կարծիքով է կիսվում և հրճվում… Իսկ եթե կիսվում է, ապա լավ կլիներ նաև Պուտինի մյուս մտքերով և Նիկոլի գործունեության վերաբերյալ բացահայտ և տողատակով արված բացահայտումների մասին ևս գրառումներ աներ… Թե՞ դա արդեն ձեռնտու չէր…
Ի դեպ, Ալենը վերջապես հայերեն թարգմանե՞ց Պուտինի ազգանունը. 7 տարի էլ սպասում ենք…
Գագիկ Համբարյան