22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Համոզված եմ՝ այս անձը Հայաստանը տանելու է կործանման․ քաղաքագետ

Իշխանամոլ անամոթը
 
Ես ամաչում եմ, որ իմ երկրի ղեկավարը թուրքին պարտված և թուրքի պայմաններով ղազագիր ստորագրած մեկն է, որին Իլհամը չի նվաստացրել մինչև վերջ միայն Պուտինի խնդրանքով… Ու այդ փաստն ակամայից հաստատեցին նաև ռուսաստանյան լրատվականները, որոնք մանրամասն ներկայացրեցին վարչապետի աթոռին զմռսվածի կողմից ստորագրված կապիտուլյացիայի մանրամասները…
 
Լավ, սա ու սրան երկրպագողները չեն հասկանում, որ այս պնդերեսը ոչ միայն պետք է ղեկավարի երկիրը, այլև պետք է Հայաստանը ներկայացնի միջազգային ասպարեզում… Սա ու սրան երկրպագողները չե՞ն պատկերացնում, թե ի՛նչ վիճակում է հայտնվելու սա Իլհամի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ… Թե ոնց է Ադրբեջանի տականք բռնապետն իր պես անողնաշարին նվաստացնելու բոլորի առաջ՝ ինչպես անում է հիմա “հեռավար” կարգով… Սա ու սրան երկրպագողները չեն հասկանում, որ դրա պես պարտված ղեկավարին նաև շատ անլուրջ են վերաբերվելու այլ երկրի ղեկավարները ևս…Նա “իզգոյ” է լինելու… Նրա պեսի հետ շփվելն անպատիվ է դիտվելու շատերի կողմից…
 
Սա նաև բացարձակ չի ամաչում, որ իր ստախոս լինելու փաստն արդեն բարձրաձայնվելու է այլ պետությունների ղեկավարների, օրինակ՝ ՌԴ նախագահի մակարդակով…
 
Ու այսքանից հետո այս ազգադավը դեռ ծրագրեր ունի ու Հայաստանը խայտառակելուց հետո փորձում է իր էժանագին դեմագոգիայով և ամբոխավարությամբ շարունակել կառավարել երկիրը…
 
Սրա անգրագիտությունից և դիլետանտությունից օգտվում են բոլորն՝ ի վնաս Հայաստանի… Համոզված եմ՝ այս անձը Հայաստանը տանելու է կործանման… Գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ