22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախի նախագահի խոսնակը միամիտ «խոստովանել է»՝ Աննա Հակոբյանը պատերազմի օրերին մարտական դիրքերում չի եղել. գրառումն արդեն իսկ ջնջվել է ֆեյսբուքից․ Antifake.am

Իշխանական քարոզչամեքենան կրկին ձախողել է: Օրեր շարունակ հասարակությանը հաղթանակի մասին ստերով կերակրողներն ու կապիտուլյացիա ստորագրողները հույս ունեն, որ թմբիրից դուրս եկած ազգը շարունակելու է իրենց բարբաջանքներին հավատալ:

«Իրականում Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով»,- հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ փորձելով իբր հերքել ինչ-որ «միֆ», բայց միամտաբար խոստովանելով, որ Աննա Հակոբյանը պատերազմի օրերին երբևէ չի եղել մարտական դիրքերում։

Ստերի տակ կռացած հայկական երկու պետությունների անփառունակ իշխանությունների տեղեկատվական ձախողումների մասին է վկայում այն, որ համացանցում ծաղրի արժանանալուց հետո այս գրառումը Վահրամ Պողոսյանը ջնջել է իր ֆեյսբուքյան էջից։

Պողոսյանի այս հայտարարությունը ուղղակիորեն հակասում է անձամբ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, թե իր կինը դիրքերում մարտական հերթապահություն է իրականացրել և ապացուցում է օդում կախված այն լուրերը, որ Աննա Հակոբյանը, որը զինվորական համազգեստով ու հարդարված տեքսով նկարներ էր հրապարակում իբր մարտական դիրքերից, իրականում ինչ-որ «քարանձավում» կամ պաշտպանված վայրում է գտնվել այս ամբողջ ընթացքում՝ հերթական անգամ խաբելով հասարակությանը։ 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ