09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պուտինին զարմացրել է, թե Փաշինյանն ինչու է մերժել։ Շուշիի հանձնման հարց երբեք չի դրվել, այն առաջացել է այս հակամարտության ընթացքում. Պուտին

Վլադիմիր Պուտինը պատմել է, որ դեռևս մեկ ամիս առաջ համոզել էր Իլհամ Ալիևին դադարեցնել պատերազմը Հայաստանի համար աննշան տարածքային կորուստով, սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել։ ՌԴ նախագահը նշել է,որ այդ սցենարի դեպքում պետք է թույլատրվեր ադրբեջանցի քաղաքացիական փախստականներին մուտքը Շուշի՝ խաղապահների հսկողության ներքո։
 
«Ինձ համար անսպասելի ձևովով Նիկոլ Փաշինյանն ասաց,որ դա իր համար անընդունելի է»,-քիչ առաջ Ռոսիա 24-ի եթերում ասել է Վլադիմիր Պուտինը։ Շուշի քաղաքը հանձնելու հարց երբեք չի դրվել, այն առաջացել է այս հակամարտության ընթացքում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
Ըստ Պուտինի, եթե Փաշինյանը համաձայներ դեռ հոկտեմբերի 19-20-ին արված առաջարկին, Շուշին կլիներ հայկական կողմի վերահսկողության ներքո։ Նրան զարմացրել է, թե Փաշինյանն ինչու է մերժել։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ