13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ճիշտ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանն ինքը նախաձեռներ իր հրաժարականի գործընթացը». Ժիրայր Սէֆիլյան /տեսանյութ/

Մինչ պատերազմը և, մանավանդ, մինչ այս վերջին խայտառակ հայտարարությունը, բոլորովին այլ իրավիճակ էր մեր երկրում։ Իսկ այսօր այլ իրավիճակ է։ Բոլորս էլ գիտենք, որ առանց այդ էլ մեր ներքաղաքական իրավիճակը համերաշխ չէր։ Սակայն այսօր մենք պարտավոր ենք ամբողջը մի կողմ թողնել և օր առաջ զբաղվել երկրին ադեկվատ քաղաքական գլուխ ձևավորելով։ Այն, ինչ կատարվեց այսօրվա կառավարության գլխավորությամբ, մեր ժողովուրդը չի ներելու։ Շատ ճիշտ պետք է լիներ, որ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, նախաձեռներ իր հրաժարականի գործընթացը։ Եվ այս իմաստով Ազգային-Ժողովրդավարական բևեռը, կարծում եմ, բավական դրական դերակատարում ունի։ Գիտեք, որ մենք միշտ շատ սկզբունքային դիրքորոշում ենք ունեցել այս կամ այն քաղաքական ուժերի հետ երկխոսության և շփման առումով, սակայն այսօր իրավիճակը շատ լուրջ է։ Այս գիտակցությամբ պետք է առաջիկա օրերին լուծում գտնվի։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ