14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սերգո Կարապետյանը կմեկնի

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա:

 Գործուղման շրջանակներում նախարարը մասնակցելու է համառուսաստանյան ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) հոկտեմբերի 8-11-ն  անցկացվող “Ոսկե աշուն-2014” ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի ավելի քան 25 երկրների և ՌԴ  70 տարածաշրջանների ներկայացուցիչներ:

 Նախարար Սերգո Կարապետյանն այցելելու  է նաև ցուցահանդեսի հայկական տաղավար, որտեղ ներկայացվելու են հայաստանյան ավելի քան 15 ընկերությունների ագրոպարենային տարբեր արտադրատեսակներ ու մթերքներ: Այցի ընթացքում նախարարը կմասնակցի նաև  “ԱՊՀ ագրոպարենային շուկա. ինտեգրացիա, ներդրումներ և հեռանկարներ” թեմայով երկրորդ միջազգային ներդրումային ագրոֆորումին:

 

Նախատեսված է նաև առանձին հանդիպում ՌԴ գյուղատնտեսության նախարար Ն. Ֆյոդորովի հետ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ