13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հանրությունը չի հավատում Սահմանադրական փոփոխություններին

APR հասարակական հետազոտությունների կենտրոնը Հայաստանում հարցումներ է պարզելու Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հասարակական կարծիքը: Հարցմանը մասնակցել է 1300 մարդ, որի 46% տոկոսը տեղյակ է եղել նախատեսված սահմանադրական փոփոխություններից, 53,2% տեղյակ չի եղել բարեփոխումների գործընթացի վստահության վերբերյալ հարցին, հարցվածների 48% ասել է, որ բոլորովին չեն վստահում, ավելի շուտ չեն վստահում 33%, ավելի շուտ վստահում են 15%, եւ վստահողները 3% են կազմել:

“Ակնհայտ է, որ մեծամասնությունը բարեփոխումներին չի վստահում”,-ասաց կենտրոնի ներկայացուցիչ  Ռուբեն Սարգսյանը: Հարցվածների 60 % -ը համոզված է, որ սահմանադրական փոփոխություն կարիք չկա, ավելին՝  հարցվողների 44,8 % նշել է, որ ոչինչ չի փոխվելու: Միայն  23 %-ն է  դրական արտահայտվել:

Հարցումների արդյունքները ներկայացվեց “Չեք անցկացնի” նախաձեռնության քննարկմանը: Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ, ըստ այդմ եզրակացրեց, որ հանրությունը փոփոխություն չի ուզում եւ այդ բարեփոխումները Հայաստանին կհանգեցնի խոր ճգնաժամի:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ