13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայկ, Հայկ, Հայկ….երկրորդ դասարանցի զարմուհու բողոքը /վիդեո/

Հայրենիքն ու մայրը հավասարազոր սուրբ են՝ Հայկ Հարությունյանի համար:Մայրը՝ Լաուրա Պետրոսյանը ցավ ունի հոգում, բայց հպարտ է ու պատրաստ թիկունք դառնալ անազատության մեջ գտնվող որդուն: 

Հայկ Հարությունյանը ազատամարտիկ է, մոր փոխանցմամբ հայրենիքը այնքան թանկ էր Հայկի համար, որ չմտածեց անգամ ընտանիք ու երեխա ունենալու մասին:

՛՛Շանթ և ընկերներ՛՛ գործով ամբաստանյալ Հայկ Հարությունյանի համար պետական մեղադրողը պահանջել է 6 տարվա ազատազրկում:Մայրը թաքցնում է արցունքները, բայց պահանջում ժամանակի քննությունը՝ազատամարտիկ որդու նվիրումի առաջ:

Լաուրա Պետրոսյանը դատարան էր եկել որդու նկարով՝ վերնաշապիկը հագին: 

՛՛Խուլիգանը կարողա ինչ ուզումա անի, իսկ ազատամարտիկը ոչ: Ինչա երկու հատ փայտ են վերցրել ու փողոց դուրս եկել պիտի պատժվեն՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Լաուրա Պետրոսյանը և նկատեց, որ այս պարագայում միակ տուժողը ամբաստանյալների ընտանիքներ են. ՛՛Ծնղները, կանայք, երեխաները, որ մնացել են առանց ծնողների: Ես Ձեզ ցույց տամ միայն, որ Հայկի զարմուհին, թոռնիկս նստած դաս գրելու ց ինչ է գրել՝ երկրորդ դասարանում է….ամբողջ էջը՝ Հայկ, Հայկ, Հայկ…՛՛:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ