”Տոկոս չեն հաշվել”. կառավարությունը չի փոխել եռյակի պլանները
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ կառավարությունն իրենց առաջ քաշած պահանջները չի կատարել: ”Մենք վերլուծել ենք և ունենք փաստաթուղթ կատարողականի վերաբերյալ. նշված կետերը չեն լուծել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ արձագանքելով կառավարության պատասխանին` քառյակի 12 կետերի կատարման վերաբերյալ: Նշենք, որ կառավարության հայտարարության մեջ ասվում էր, թե կոնկրետ Կուտակայինի և կարմիր գծերի խնդրին կառավարությունը լուծում է տվել:
Ինչ վերաբերվում է Կառավարության՝ Ընտրական օրեսգքրում փոփոխություներ կատարելու և ընդդմությանը լիազորություներ տալու պահանջին առնչվող պատասխանին, որ այս հարցերը պետք է քննարկել Սահմանդրական բարեփոխումնների հարցի շրջանակներում, որին պետք է մասնակցի նաև պահանջներն առաջ քաշած քառյակը, ապա Արամ Մանուկյանը պնդեց, որ իրենք ընդհանրապես որևէ բովանդակային քննարկման չեն մասնակցելու: ”Եթե մի պրոցես մենք չենք ընդունում, ո՞նց կարող ենք այդ պրոցեսի բովանդակային քննարկմանը մասնակցենք”,-հակադարձեց նա:
ՀԱԿ պատգամավորը կրկնեց, որ իրենք ունեն գրավոր եզրակացություն կատարողականի մասին, որն առաջիկայում նաև եռյակով կքննարկեն, Դաշնակցությունն էլ իր տարբերակը կասի և կամփոփեն հարցը համապետական հանրահավքին: Իսկ կառավարության պատասխանների հետ ըստ նրա, իրենց վերլուծությունը համեմատելու կարիք չունեն. ”Որովեհտև մենք հստակ գիտենք ինչ ենք պահանջելու, որքանով է կատարել»,-ասաց նա: Իսկ թե ըստ նույն վերլուծության քանի՞ տոկոսն է պահանջների կատարել Կառավարությունը՝ ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. ”Տոկոս չենք հաշվել: Կատարածը չկատարածի չափ է”:
”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանին ևս պատասխանը չի գոհացրել: ”Պետք է ասեմ, որ պահանջի խնդիրը եղել է արդյունքի հասնելու, իսկ արդյունք բնականաբար չկա”,-ասաց նա և հավելեց, որ թեև Կառավարությունն օրինակ ասում է, որ կարմիր գծերի հարցը լուծվել է և վարչական օրենսգրում փոփոխություն եղել է տուգանքների նվազեցման մասով, բայց ինքը վստահ չէ, որ շահառուները նույն կարծիքն ունեն:
Կուտակային հարցում նա նշեց, թե իրենց պահանջը եղել է չեղյալ համարել պարտադիր բաղադրիչը, բայց այսօր էլ այն վերացված չէ: ”Եվ հետո ես վստահ չեմ, որ բոլորի սպասելիքը հենց այդ օրենք էր, որով ինքը իսկապես երջանկությամբ աշխատում է”,-ասաց նա և հավելեց, որ նույն օրենքում դեռևս շատ ու շատ խնդիրներ կան:
”Խնդրի լուծվածը ո՞րն է, երբ արդյունքը կա և որը բավարարում է մարդանց, այդ ժամանակ կասենք, հարցը լուծված է իսկ ցանկացած քայլ կարող ենք ասել հարցի լուծում, իսկ եթե արդյունքը չի բավարում 100%-ով դու երբեք չես ասում հարցը լուծված է”,-նշեց Պողոսյանը և պնդեց, որ եռյակի պլանները չեն փոխվել և հանրահավաքը չի հետաձգվում:
”Դաշնակցության” պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի ծանոթացել Կառավարության պատասխանին: