22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞վ է զբաղված սոցապնախարարությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և մասնավոր սեկտորի աջակցության և փոխօգնության շնորհիվ արցախցի մեր հայրենակիցներն արդեն մեկ ամիս է՝ կացարան ունեն Հայաստանում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ծրագրի նախագիծ արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կացարանի տրամադրման ծախսերի մասնակի փոխհատուցման համար: Նախագիծը քննարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմում և շուտով կդրվի հանրային քննարկման»,- գրել է նախարարը:

Իսկ միգուցե նախարարուհին նաեւ կբացատրի՞, թե ինչու է նախարարությունի միայն փախստականների գալուց ավելի քան մեկ ամիս անց «կացարանի տրամադրման ծախսերի փոխհատուցման համար» ծրագիր պատրաստել, այն էլ՝ «մասնակի փոխհատուցման», հարցնում է Իրավունքը։ Այն դեպքում, երբ իրականում, այո, շատ «անհատներ եւ մասնավոր սեկտորի» ներկայացուցիչներ են փախստականներին ավելի քան մեկ ամիս առաջ կացարան տրամադրել: Ավելին, մասնավոր հատվածի ներկայացուցիչ զրուցակիցը պատմեց (միանգամայն հիմնավորված), որ մի կերպ տեղավորել է տասնյակ փախստականների: Նաեւ, որ կացարանից զատ, ապահովում է նրանց կոմունալ բոլոր ծախսերը, մի կերպ լուծում սնունդի հարցը: Այն դեպքում, երբ բիզնեսն այս պահին գրեթե չի գործում: Իսկ ահա պետությունից անգամ կոմունալ ծախսերի համար որեւէ օժանդակություն չի ստացել, թեեւ դիմել է: «Դեռ մի կերպ կարողանում եմ՝ դիմելով ընկերներիս, բարերարների: Բայց, հավատացեք, եթե հանկարծ չվճարեմ, կգան եւ այդ մարդկանց լույսն ու ջուրը կանջատեն»,- պատմեց թերթի զրուցակիցը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ