26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կարճ հաշվետվություն

ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը facebook-յան հանրագրում գրել է.

Աշխատանքային գործուղման կարճ հաշվետվություն
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը մասնակցում էի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ նստաշրջանին / այս մասին գրել են նաեւ որոշ լրատվամիջոցներ/:Նստաշրջանի օրակարգում երկու հարց էր՝ ա. Ֆրանկոֆոնիայի առջեւ ծառացած մարտահրավերները այն երկրներում, որտեղ ֆրանսերենը պետական լեզու չէ, բ. բազմամշակութայնությունն ու բազմալեզվությունը որպես համընդհանուր արժեքներ 20-21-րդ դարերի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պատմության մեջ: 

Նստաշրջանը ընդունեց նաեւ բանաձեւ, որում առաջարկվում է երկրների կառավարություններին, առավել ուշադիր լինել ֆրանսախոս եւ ֆրանկոֆիլ երիտասարդների եւ քաղաքացիների նկատմամբ, աշխատանքի ընդունելիս հաշվի առնել նրանց ֆրանսերենի իմացությունը: Ինքս ելույթ եմ ունեցել երկու հարցերի քննարկումների ժամանակ, ներկայացնելով իրավիճակը մեր երկրում, ներկաներին հրավիրելով Հայաստան , բարձրացրել եմ նաեւ իսլամիստների կողմից Սիրիայի Դեր-Զոր անապատում Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված քրիստոնեկան եկեղեցու պայթեցման հարցը: Լեհ սենատորներ, տարբեր երկրների պատգամավորներ բավական հետաքրքրված են մեր տարածաշրջանով եւ իրենք էլ իրենց տեսակետները հայտնեցին: Իսկ ամենակարեւորը համարում եմ այն, որ իմ գործընկերները սիրով ընդունեցին մեր հրավերը եւ որոշում կայացվեց Եվրոպայի տարածաշրջանի ֆրանկոֆոնիայի ԽՎ նախագահների հաջորդ նիստն անցկացնել Երեւանում, 2015 -ի ապրիլին:Կարծում եմ, հարկ չկա մանրամասնել, թե որքան կարեւոր է սա մեզ համար:

Ի դեպ, Ֆրանկոֆոնիայի ԽՎ տարածաշրջանային մեկ նիստ Երեւանում առաջին անգամ տեղի է ունեցել 2010-ին, իսկ նախագահների նիստ տեղի կունենա առաջին անգամ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ