19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գլխավոր դատախազն անձնական հարձակում է գործում իմ նկատմամբ. ՄԻՊ

”Ոստիկանությունում դրական զարգացումներ շատ են եղել, բայց կան նաև բազմաթիվ խնդիրներ”,-այսօր Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցը ներկայացնելիս ասաց Կարեն Անդրեասյանը: Վերջինս նշեց, որ իրենց կողմից առաջարկվել է տեղադրել տեսաձայնագրող սարքավորումներ ոստիկանության համապատասխան բաժիններում, սակայն միայն դրվել են տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս, թե անցուդարձն ինչ է, իսկ այն վայրերում,որտեղ կարող են ապտակել և այլ գոործողություններ անել, տեսախցիկներ չկան:

”Մեր արագ արձագանքման ծառայությունը ոստիկանապետի հետ աշխատանքի շնորհիվ եկել է նրան, որ բռնությունները ոստիականությունում նվազել են: Բայց դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որ անի իր գործը”,-ասաց նա` հավելելով, որ արձանագրվել է 363 բողոք, սակայն միայն 12-ով են քրեական գործեր հարուցել: ՄԻՊ-ն այս տվյալը անվանեց զավեշտալի, հավելեց, որ խափանման միջոց ընտրելիս դատախազությունը հիմնականում պահանջում է  կանալավարում, և երկար ժամանակ խոսվում է, որ կլինի օրենսդրական փոփոխություն, նոր գործիքակազմ, բայց չկա: ‘’Քաղաքական ճիշտ գնահատականի դեպքում եթե ԱԺ-ը պահանջի դատախազից, ապա գործընթացը հաջողություն կունենար: ԱԺ-ին օմբուդսմենը խնդրում է, որ պահանջի դատախազից, որ փոխի իր այդ արատավոր պրակտիկան’’,-ասաց նա:

ՄԻՊ-ը նշեց, որ ոստիկանության համակարգում եղած խնդիրներից մեկն էլ այն է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանենրը շրջում են ցույցերի, խաղաղ երթերի ժամանակ:  Նա նկատեց, որ մարդու իրավունքների բնագավառում ամենամեծ ձեռքբերումը եղել է խոսքի ազատության բնագավառում:

Կարեն Անդրեասյանը ելույթում խոսեց նաև տնտեսական մրցակցության անհավասարության մասին, ապա կրկին անդրադառնալով դատախազությանը հայտարարեց, որ Գլխավոր դատախազը անձնական հարձակում է  գործում իր նկատմամբ:

Նշենք, որ արդեն մի քանի անգամ ՄԻՊ-ն ու Գլխավոր դատախազությունը հրապարակային հայտարարություններով են հանդես եկել, ՄԻՊ-ը նշում է, որ դաատախազության գորխերի թերի քննման հետևանքով որոշ գործեր կոծկվել են, իսկ դատախազությունն էլ ասում է, որ նա իր լիազորությունները չարահաշում է: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ