17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Էրդողանի դուստրը հրաժարական է տվել իշխող կուսակցության նախագահի խորհրդականի պաշտոնից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Սյումեյե էրդողանը, հրաժարական է տվել իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցության նախագահի խորհրդականի պաշտոնից, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական “Սաբահ” թերթի տեղեկացմամբ՝ Սյումեյե Էրդողանը այդ պաշտոնը ստանձնել էր, երբ կուսակցության նախագահը հայրն էր և աշխատել է 4 տարի առանց առանց վարձատրության:

Նշվում է, որ Էրդողանի դստերը զրպարտող լուրեր էին հայտնվում, իբրև թե նա ստանում է 25 հազար եվրո աշխատավարձ և պատրաստվում է քաղաքական կարիերայով զբաղվել: Նա բազմիցս ժխտել էր աշխատավարձ ստանալու մասին լուրերը:

Հրաժարականից հետո Սյումեյե Էրդողանը կակտիվացնի իր գործունեությունը հասարակական կազմակերպություններում:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ