09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում հրադադարի չպահպանմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անիտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակով: Ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը:

«Միանգամայն ակնհայտ է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը լրջորեն մտահոգված է կողմերի շարունակվող գործողություններով ու քաղաքացիական բնակչության համար դրանց ունեցած հետևանքներով: Մենք չափազանց մտահոգված ենք քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներով: Անհրաժեշտ է կրկին հստակ դատապարտել քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դեմ ուղղված ցանկացած գործողություն»,- նշել է Դյուժարրիկը:

Նրա խոսքով՝ Գուտերեշը շարունակում է անձնապես մասնակցել խնդրի քննարկումների ու կապ պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ:

«Նրա՝ երկու կողմին ուղղված կոչի էությունը շատ պարզ է. չափազանց կարևոր է, որ նրանք լիարժեք կերպով իրականացնեն ու պահպանեն կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որը նրանք համաձայնեցրել են որպես առաջնահերթ միջոցառումներ՝ հումանիտար ընկալումների ելնելով: ՄԱԿ-ը պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել՝ նման դիմում ստանալու դեպքում, և պատրաստակամ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- շեշտել է Գուտերեշի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ իրավիճակը շատ արագ է փոփոխվում, և կարևոր է, որ կողմերն ավելի արագ քայլեր ձեռնարկեին իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, քանի որ կոնֆլիկտի ընդլայնման և տարածաշրջանում իրադրության էլ ավելի ապակայունացման վտանգ կա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ