25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տասնամյակներով մեզ մարդու իրավունքների, ժողովրդավարության դասեր տվող միջազգային կառույցներ, չկաք, հօդս եք ցնդել, գետնի տակն անցել․ Իրատես

Բոլոր պատերազմները դաժանություն ու սարսափ են սփռում, սակայն այն, ինչ այսօր անում է թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախում, ոչ միայն մարդկային որևէ տրամաբանությունից դուրս է, այլև ռազմական ծանր հանցագործություն է։ Դժվար է այլ բան սպասել մի երկրից, որն անգամ սեփական զինվորի հանդեպ արհամարհական վերաբերմունք ունի, չի ցանկանում հրադադարը գոնե 10 րոպե պահպանել, որպեսզի իր զինվորների դիերը դուրս բերի ռազմական գոտուց։

Այս պատերազմին առանձնակի դաժանություն է հաղորդում Թուրքիայի ցեղասպան ձեռագիրը, որի համար չկա ոչ մի պատնեշ, ոչ մի անթույլատրելի գոտի, ոչ մի օրենք ու կարգ։ Չնայած եկեղեցի հրետակոծողից ի՞նչ պիտի սպասել։ Եվ այս ամենը` «ժողովրդավար», «մարդասեր» աշխարհի աչքի առաջ։

Թուրքիային ներվում է ամեն ինչ, դրա համար նա ամեն օր ընդլայնում է իր կործանարար քաղաքականությունը՝ նոր տարածքներում ապակայունացնելով իրավիճակը, պատերազմների թեժ օջախներ հրահրելով։ Աշխարհի վերաբերմունքը մեր հանդեպ այս օրերին շատ հստակ երևաց, մնում է, որ մենք էլ այսուհետ ճիշտ դիրքերից հարաբերվենք նրա հետ։ Անգամ մեր երկրում գործող տարբեր միջազգային կազմակերպություններ, որ օրը քսան անգամ մեզ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն էին քարոզում, հիմա լուռ են, բերանները ջուր առած նստել են։ ՈՒրեմն այսուհետ իրենց իրավունք չվերապահեն մեզ դասեր տալ, հանդես գալ կեղծ մարդասերի դիմակով։

Ձեր մարդասիրությունն ու իրավունքների պաշտպանությունն էլ տեսանք։ Երբ Ստեփանակերտը, ողջ Արցախը ավերվում է, խաղաղ բնակիչները զոհվում են, ու՞ր է ձեր մարդասիրությունը։ Ծանր վիրավորված արցախցի երկամյա փոքրիկի լուսանկարն ընդհանրապե՞ս ձեր աչքին չի երևացել, չե՞ք տեսել կամ գոնե լսել, թե ինչպես են իր իսկ տանը արցախցուն ու իր զավակին դաժանաբար սպանում ահաբեկիչները։

Թե դուք միայն հայտնվում եք քաղաքական գործընթացների ժամանակ ու փորձում իբր ժողովրդավարություն ու մարդու իրավունքներ պաշտպանել, ձեր բարձր ամբիոններից իբր մտահոգություններ հայտնել այս կամ այն վավեր ու անվավեր քվեաթերթիկի համար, իսկ մարդկային կյանքերը ձեզ քիչ են հետաքրքիր։

Միայն ձեզ հայտնի չափորոշիչներով մեր երկրի ժողովրդավարության մակարդակն եք չափում ու այս կամ այն հորիզոնականում դասակար- գում, իսկ երբ ձեր մարդասիրության ժամանակն է գալիս, պարզվում է, որ դուք անգամ 0-ի էլ չեք ձգում, չկաք, հօդս եք ցնդել, գետնի տակն անցել։ Այսուհետ նաև միջազգային հանրույթի ու նրանց արբանյակ կառույցների տեղական միջնորդներն էլ ճիշտ կանեն չխոսեն, թե այսինչ կառույցի այնինչ ղեկավարը մեր երկրի որևէ իրա- դարձություն, միջոցառում դատապարտել է կամ խնդիրներ է տեսել ժողովրդավարության տե- սանկյունից։ Թող հիշեն այս օրերը և իրենց միջազգային դոնորներին, կաշառված տերերին ուղարկեն նույն քարոզը կարդալու Թուրքիայում և Ադրբեջանում։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ