Շոկոլադը կանանց համար կարող է փոխարինել նույնիսկ…սեքսին
Գիտնականները հետազոտություն են անցակացրել 1000 կանանց շրջանում եւ պարզել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի հեշտությամբ կհրաժարվեն սեքսից, քան իրենց սիրելի քաղցրավենիքից: որոշ կանանց իսկակական հաճույք զագլու համար բավական է միայն շոկոլադի համը:
Հետազոտության արդյունքում պարզվել է նաեւ, որ յուրաքանչյուր միայնակ կին նախընտրում է մեկ տարվ աընթացքում մնալ առանց սեքսի, քան թե առանց սիրելի քաղցրավենիքի:Այս հարցմանը մասնակցել է 4 հազար մարդ:
իսկ տղամարդկանաց համար` ընդհակարառակը, պարզվելէ, որ սեքսն ավելի կարեւոր է, քանի նրանց սիրելի ճաշատեսակը: հարցվածների միայն 16 տոկոսն է համաձայնվել մնալ առանց սեքսի` հանուն ոտելիքի: Հետեւաբար, 2-րդ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սննդի մեջ մխիթարանք են գտնում ոչ միայն միայնակ մարդիկ:
3500 ամուսնացածների 28 տոկոսը խոստովանել է, որ համաձայկն է ամուսնական պարտականությունը փոխարինել լավ ընթրիքով:
Սեքսոլոգ Յեն Քերները կարծում է, որ մարդկանց մեծ մասը սեքսն ընդունում է որպես մի բան, որ կա` անկախ ամեն ինչից, դրա համար էլ չի գնահատում: Միգուցե նրանք չեն կարողանում բավկանաչափ հաճոիյք ստանալ անկողնում: Իսկ ամուսնացած զույգերի մոտ տարիներին զուգահեռ սեքսն էլ դառնում է սովորական: Զուգընկերները ցանակնում են փորձել որեւէ նոր բան: Սեքսը նրանց համար դառնում է պարտադրանք, իսկ ահա բավարյան նրբերշիկ կամ թխվածքաբլիթ ուտելը շատ ավելի հաճելի է: