02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարցը հետևյալն է՝ աշխարհը թույլ է տալո՞ւ մի նոր Հիտելի ձևավորումը, այս անգամ՝ Փոքր Ասիայում. ՀՀ վարչապետ

Հիմա հարցը հետևյալն է՝ արդյոք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտելի ձևավորումը, այս անգամ՝ Փոքր Ասիայում, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էին, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին։ Արցախի ՊԲ-ն իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս։ Թուրք-ադրեբեջանաահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումն Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչու բազմապիսի թռչող սարքեր, ահռելի մեծ թվով մարդուժ, ներառյալ՝ մի քանի հազար հատուկջոկատայիններ՝ Թուրքիայից, և, ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանից, ինչպես նաև վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից», – հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ հակառակորդն առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական և տարածքային հաջողություններ։

«Եվ սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման և մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախը և Հայաստանը գործում էին, ըստ էության, շրջափակման պայմաններում։ Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչն, ամենևին ծանր չէին տանում Ադրբեջանում։ Մինչդեռ, մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ արդեն իսկ ունենք այս պահին», – ասա վարչապետը։

Նրա խոսքով՝ հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը և այդ պրոցեսին հայկական կողմի մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների, գերիների և պահվող անձանց ամբողջական փոխանակում, վերադարձ բանակցությունների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում հարցը շուտափույթ ձևով կարգավարելու տրամաբանությամբ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ