08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը Ղարաբաղում։  Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն ։

«Ղարաբաղյան իրադարձությունները ողբերգություն են, մենք շատ ենք մտահոգված, որովհետև և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ Լեռնային Ղարաբաղում զոհվում են մարդիկ, որոնք մեզ օտար չեն, սրանք տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ»,– ասել է նա։

Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունը դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր չունի Ռուսաստանի հետ: Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  

«Մարդիկ մահանում են, երկու կողմերն էլ մեծ կորուստներ ունեն։ Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս այդ հակամարտությունը կդադարեցվի»,– ասել է նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ