Կորոնավիրուսով վարակվելու 491 նոր դեպք է գրանցվել, 5 մահ
Հայաստանում հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 491 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50850 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 296327, վերջին մեկ օրում` 4134 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5370 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 268-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 44219 անձ` վերջին մեկ օրում 218 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 963 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 298 է: