10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը անհանգիստ են. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

“Ոչ իշխանական եռյակի ուժերից մեկի ներկայացուցիչը, ով ցանկացել է գաղտնի մնալ, երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե Եռյակի համար լրջագույն փորձություն են դառնալու նաև Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցերը:

Ինչպես հայտնի է “Ժառանգությունն” ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ ընդգծված հակառակորդներ են, իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն առնվազն դեմ չեն արտահայտվում:

Չի բացառվում, որ առաջիկա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ի վերաբերյալ կտրուկ տեսակետներ արտահայտի, ինչն անհանգստացնում է մյուս երկու գործընկերներին:

Չնայած սրան, թերթի տեղեկություններով, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առայժմ խուսափում են Եռյակի հանդիպումներում այս հարցը շոշափելուց: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այս խնդիրը “Ժառանգության” ներսում էլ միանշանակ ընկալում չունի”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ