27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Վարդենիսի գյուղերն այս պահին հրետակոծվում են․ հակառակորդի հարվածներից քաղաքացիական անձ է սպանվել

Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից։

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։  Այս մասին գրառում էր կատարել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդի այս գործողությանը նախորդել է  Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր,  Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ