22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետք է ռազմական գործողությունները դադարեցնել եւ զորքերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքին վերադարձնել. ԵԺԿ

ԵԺԿ-ն նաեւ խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական ագրեսիայով եւ խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում, զոհերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի այսօրվա նիստի արդյունքում ԵԺԿ-ն հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն, որում անդրադարձ է կատարվել նաեւ նիստի ընթացքում քննարկված Արցախի սահմաններին մղվող ռազմական գործողություններին.

«ԵԺԿ-ն նաեւ խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական ագրեսիայով եւ խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում, զոհերով։

Բոլոր կողմերը պարտավոր են հարգել իրենց միջազգային հանձնառությունները խնդիրը խաղաղ, բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ։

Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու եւ զորքերը սույն թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքերին վերադարձնելու համար։

Մենք անվերապահորեն աջակցում ենք վերադարձին խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ