21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի վերաբերյալ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են շրջայցեր: 

Հսկողության արդյունքում 554  օբյեկտներից 34-ում հայտնաբերվել են պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքեր: Հայտնաբերված ժամկետանց ապրանքը տեղում խոտանվել է:

Օրենսդրական խախտումներ թույլ տալու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին մասի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են 34 արձանագրություններ: 

Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից պարբերաբար իրականացված հսկողության և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի առևտրի և հանրային սննդի ոլորտում կտրուկ նվազել են ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը:

Այսպես, եթե 2012 թվականին ժամկետանց ապրանքների վաճառքի վերաբերյալ կազմվել է 233 արձանագրություն, ապա 2013 թվականին `41 արձանագրություն, իսկ 2014 թվականի սկզբից մինչ օրս `34 արձանագրություն: Պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից  հսկողական աշխատանքները պարբերական բնույթ կկրեն:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ