18 Մայիսի, Saturday, 2024
KFC

40 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել

Ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 40 անձ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, սկսել է անժամկետ հացադուլ:

”Lրագրողներ հանուն մարդու իրավունքների” իրավական լրատվական կայքը ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ազատազրկվածների նամակը:

”Հարգարժան պարոն նախագահ, մենք՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներս, արդեն իսկ ծայրահեղ անհուսությունից դրդված, հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ինչպես նաեւ ձեր ներողամտությունն ենք հայցում, որ ստիպված ենք ձեր ժամանակից խլել եւ ուշադրությունը հրավիրել տարիներ շարունակ  պատկան մարմինների կողմից օրենքի չկատարման եւ ծառացած խնդիրների անտեսված ու չլուծված լինելու հանգամանքին:

 

Հարգարժան  պարոն նախագահ,  ձեզ դիմելու հիմնապատճառ է նաեւ այն, որ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ էլ մշտապես հավաստիացնում են ձեզ, որ իրենց կողմից ամեն ինչ արված է եւ նրանք ”նախագահականի” կողմից ցուցումի են սպասում, որ մեկ ամսվա ընթացքում լուծում տաք մեր խնդիրներին եւ վերականգնենք մեր հանդեպ կատարված անօրենությանը եւ իրենց անգործությունն այդպես արդարացնելով կամա, թե ակամա տպավորություն են ստեղծում, որ երկրի թիվ 1 արդարադատության երաշխավոր հանդիսացող հանրապետության նախագահը ժամ առաջ օրինականության եւ արդարության վերականգնման ջատագովը չէ եւ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի դեռ հրաման չեն ստացել:

 

Հարգարժան  պարոն նախագահ, ինքներս տարիներ շարունակ խաբված լինելով՝ չենք հավատում, որ պատկան գերատեսչությունները հնարավոր է ձեզ ներկայացնեն ճշմարտացի իրակոանությունը մեր խնդիրների, այդ իսկ պատճառով խնդրում ենք ձեզ, մեր հետ հանդիպման ուղարկել ձեր կողմից վստահված լավագույն իրավագետի, ում մենք փաստացի եւ լիարժեք կներկայացնենք ամբողջական պատկերը կատարված անօրինությունների եւ դրանով իսկ մեր աջակցությունը կցուցաբերենք Հայաստանը օրենքի երկիր դարձնելու հանրապետության նախագահի ամենօրյա աշխատանքին:

Պարոն նախագահ, մենք համոզված ենք, որ կգտնվեն անձինք, ովքեր հուսով ենք անգիտակցաբար եւ ոչ թե չարամտորեն, բայց կձգտեն մեր բողոքի ծայրահեղ արտահայտումը ներկայացնել որպես ճնշման փորձ կառավարության վրա, առանց իրենց հաշիվ տալու, որ տարիներ շարունակ խաբեություններն ու անօրինականությունները վերացնելու ուղղությամբ անգործության են դրսեւորել, դրդել մարդկանց գնալ ծայրահեղ քայլի եւ ինքնավնասող միջոցի, եւ որ ամենակարեւորն է, օրենքի գերակայություն պահանջող մարդը ոչ թե ճնշում է գործադրում, այլ պետականության ամրապնդմանն է աջակցում, ընդունեք մեր տպավորություն են ստեղծում, որ  երկրում արդարության թիվ 1 երաշխավոր պետության նախագահը չի շտապում ժամ առաջ վերականգնել օրինականությունն ու արդարությունը, իսկ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի դեռ հրաման չեն ստացել:

 

Հարգելի պարոն նախագահ, տարիներ շարունակ խաբված ու հուսալքված լինելով, մենք չենք հավատում, որ Ձեզ պատշաճ ձեւով ներկայացվել է ճշմարտացի իրականությունը տվյալ խնդրի վերաբերյալ:

Այդ պատճառով խնդրում ենք Ձեզ  կողմից վստահված, գործի մանրամասներին լավատեղյակ, բանիմաց իրավագետ գործուղել ”Նուբարաշեն” Քրեակատարողական հիմնարկ`ցմահ բանտարկյալների հետ հանդիպման. մենք լիարժեք ու ամբողջական կներկայացնենք փաստացի պատկերը` դրանով իսկ օգնելով  ու աջակցելով Ձեր թիմի իրավագետներին օրենքների ու որոշումների միջոցով վերահաստատելու արդարությունն այս դժվարին ու ճակատագրական հարցում:

Ընդունեք մեր հարգանքները եւ Հայաստանը հայ մարդու երազանք երկիր դարձնելու մեր մաղթանքներն ու աջակցությունը ձեզ”,- ասվում է նամակում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ