23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ժամանակն է համախմբվելու և պահանջելու, որ անբարոյականությամբ զբաղվող մարդիկ հեռացվեն համալսարանից և

Արդեն 2-րդ օրն է՝ Տնտեսագիտական համալսարանի ապօրինի ղեկավարությունը, ուսանողների կամքին հակառակ, դասաձախողումներ է կազմակերպում՝ անարգելով ուսանողների իրավունքները, որպեսզի Կառավարությանը «ստիպի» կայացնել անօրինական որոշում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։

«Ուսանողների վարձավճարներից հրճվանքով աշխատավարձ ստանալը, սակայն նրանց արհամարհելը, լսարաններում դաժանաբար լքելը և դասերը դիտավորյալ տապալելը ոչ միայն հանցագործություն է, այլև կատարյալ անբարոյականություն:

Արդեն 2-րդ օրն է՝ Տնտեսագիտական համալսարանի ապօրինի ղեկավարությունը, ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ, դասաձախողումներ է կազմակերպում՝ անարգելով ուսանողների իրավունքները, որպեսզի Կառավարությանը «ստիպի» կայացնել անօրինական որոշում:
Այն, որ դա արվում է վարչական լծակը կիրառելով, փաստ է. այսօր բոլոր ամբիոններում համալսարանի ապօրինի ղեկավարության երեկվա որոշմամբ նիստեր են հրավիրվել, որոնցում քննարկվում է նույն հարցը՝ դասախոսությունները տապալելը: Սակայն, դա պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, որովհետև այդպիսի լիազորություն չկա, որ այդ հարցը նիստերում քննարկվի:

Վարչական լծակի կիրառման էական նշանակությունը նաև այն է, որ համալսարանի ապօրինի ղեկավարությունը դասերը տապալող դասախոսներին խոստացել է վճարել աշխատավարձը, որպեսզի նրանք «հանգիստ խղճով» անեն իրենց սև գործը: Ի դեպ, ԿԳՄՍ նախարարը հենց իր տված վարչական այդ լծակը մեկ որոշմամբ կարող է հետ վերցնել և այն նենգաբար չարաշահողի նկատմամբ գործ հարուցել, սակայն, չգիտես ինչու, դեռ չի անում:

Եթե այդ աշխատակիցները շարունակեն իրենց դաժան անարգանքը ուսանողների ու նրանց ծնողների նկատմամբ, և վերջում պարզվի, որ աշխատավարձ են ստացել, ապա ես խոստանում եմ, որ իրենց աշխատավարձ վճարողի հետ միասին ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Նաև կեցցե՛ն բոլոր այն դասախոսները, որոնք չեն դարձել ուսանողների դեմ ուղղված այս խեղկատակության մասնակիցը:

Սիրելի՛ ուսանողներ,

ժամանակն է համախմբվելու և պահանջելու, որ անբարոյականությամբ զբաղվող մարդիկ հեռացվեն համալսարանից և տեղը զիջեն այն դասախոսներին, ովքեր «թքած չունեն» ձեր վճարած վարձերի և ձեր գիտելիքի վրա: Այդպիսի երիտասարդ մասնագետները մեր ոլորտում բազմաթիվ են, որոնք սպասում են իրենց հերթին, և սիրով կգան փոխարինելու: Եթե հարկ լինի՝ նույնիսկ սկսելով դիմացի այգուց: Հենց այդպես էլ լինելու է, եթե ոմանք շարունակեցին դասաձախողումները: Պահանջե՛ք:

Դուք եք վճարում և դուք եք «կրթական ծառայության սեփականատերը», դուք եք այդ ծառայությունը տնօրինում: Ձեր անհարկի վախերն ու կաշկանդվածությունն են պատճառը, որ այդ մարդիկ մինչև հիմա չեն հասկանում, թե ով է տերը, և այսօր ձեր նկատմամբ այսքան դաժան են վարվում: Բարձրաձայնե՛ք բոլոր հնարավոր հարթակներում և համախմբվե՛ք: Ձեր գործողությունը ոչ թե պետք է պարզապես պայքար լինի, այլ՝ տիրոջ անքննելի պահանջ»,- գրել է Հայրապետյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ