Հիմա էլ Աշոտ Փաշինյանը: Էսքանից հետո հայր Փաշինյանը լրիվ «հիմքերն ունի» քննարկելու այլ գործիչների անձնական կյանքը /տեսանյութ/
Հայաստան` երկիր, որտեղ վարչապետի որդին նման անհասկանալի պայմաններում և հանգամանքներում ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում: Իսկ վերջում երևում է արդեն հայտնի Ասյա Խաչատրյանը, դրանից առաջ էլ` սպիտակ խալաթով մարդիկ և վարչապետի որդի Աշոտը:
Էսքանից հետո հայր Փաշինյանը լրիվ «հիմքերն ունի» քննարկելու այլ գործիչների անձնական կյանքը: Վայելեք կառավարական ընտանիքի բարքերը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը տարօրինակ հագուստներով տարօրինակ անձանց միջավայրում, անհասկանալի երաժշտության ներքո, անհասկանալի շարժումներով ինքնամոռաց պարում:
Տեսանյութի տարօրինակությունը կայանում է նրանում, որ հավաքվածները գտնվում են կիսաքանդ ինչ-որ շինությունում, տարօրինակ շարժումներ անողներից մեկը սպիտակ երկար խալաթով է, երաժշտությունն ու դրա ներքո «պարողների» շարժումները ևս անհասկանալի ու արտառոց են: Բացի պարողներից տեսանյութում երևում են նաև նստած երիտասարդներ, որոնք կարծես թե ոչ սթափ վիճակում են:
Երաժշտությունն ապահովող բարձրախոսի վրա տեսանելի է ինչ-որ խաչ: Տեսանյութի վերջում նկատում ենք ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանին: Թե ինչ գործ ունեն Ասյա Խաչատրյանն ու Նիկոլ Փաշինյանի որդին մի միջավայրում և թե ինչ է առհասարակ կատարվում այդտեղ, դժվար է ասել:
Մեր աղբյուրի պնդմամբ` այս տեսանյութում վարչապետի որդին գտնվում է ոչ սթափ վիճակում: Աղբյուրը նշել է նաև, թե ինչի ազդեցության ներքո է Աշոտ Փաշինյանը: Սակայն այս ամենը հավաստի ներկայացնելու համար ց:
Մանրամասները՝ տեսանյութում.