Ոստիկանները դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով չպետք է անտարբեր անցնեն. Փաշինյան
Կորոնավիրուսի դեմ պայքարում մենք ունենք մեկ ապացուցված գործիք, եւ այդ գործիքը դիմակ կրելն է: Ոստիկանները դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով չպետք է անտարբեր անցնեն: Դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն:
Իհարկե, պետք է քաղաքացիների արժանապատվությունը պահպանվի: Երեկ ԱԺ-ում ասում էին, որ քիթը բաց լինելու համար էլ են տուգանում: Կներեք, բայց այդ վարակը քթով էլ է անցնում: Դիմակը պետք է կրել այնպես, որ քիթն ու բերանը փակ լինեն
կառավարության նիստին այսօր դիմելով ՀՀ ոստիկանապետին՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այսօր կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին 1 ամսում Հայաստանում ամեն օր կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը չէր գերազանցում 200-ը, իսկ վերջին երկու օրերին թիվը 200-ից բավականին մեծ է:
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանիսյանի խոսքով՝ թվերի աճը կապ ունի միջդպրոցական ակտիվությամբ, իսկ այն, թե ինչ հետևանք կունենա դպրոցների բացումը, կերևա 2 շաբաթվա ընթացքում:
Փոխնախարարը կոչ արեց բոլորին պահպանել կանոնները, որպեսզի աշնանը թվերի կտրուկ աճ չլինի: