Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, մահացել է 9 մարդ
Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 42 616 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 139-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 35 907(+214) մարդ, այս պահին բուժվում է 5605 (-84) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1104 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 850 (+8), այլ պատճառներով՝ 254 (+1):
Մեկ օրում մահացել է 9 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան:
Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։