09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հիշեցի, թե որտեղից են սերում Հայ գրականությունն այլանդակելու արմատները․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բարի մարդիկ հուշեցին, հիշեցի, թե որտեղից են սերում Հայ գրականությունն այլանդակելու և գրականության փոխարեն մատաղ սերնդի գլուխն աղբով լցնելու արմատները։ Պատմությունն այս իհարկե շատ ավելի հին է, քան մեզանից շատերն են պատկերացնում, բայց փաստ է, որ 2016թ. այսպես կոչված ժամանակակից գրականությունը տիրել է նաև այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքին։ Հնարավոր է՝ մտքին չի տիրել, բայց հաստատ տիրել է։ Ու այն ժամանակ մարդն ինչ կարդացել է, այսօր արդեն խոթում են դպրոց։ Որ հաջորդ սերնդներին էլ տիրեն։

Հազարամյակներով փորձված հայտնի տեխնոլոգիա է։ Կային ժամանակներ, երբ այդ նույն գրականությունը փրկել ու ևս մի քանի հարյուր տարիների կյանք է տվել մեր ժողովրդին։ Իսկ կային նաև ժամանակներ, երբ գրականությունն արդեն որպես զենք է օգտագործվել մեր դեմ։ Վստահ եմ՝ բոլորը հրաշալի հասկանում են, թե հիմա ինչպիսի ժամանակներ են։ Զգույշ կացեք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ