18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գերազանց գնահատականներով բուհ չընդունվածների հարցը լուծվել է. նախարար

 

Երեկ մենք ավարտեցինք լրացուցիչ թափուր տեղերի մրցույթները եւ ունենք արդյունքները: Այս մասին ուղիղ եթերով հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` ամփոփելով ընդունելության քննությունները:

«Գնահատման եւ թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն 2020 թվականի միասնական ընդունելությանը հայտագրվել է 11979 դիմորդ: Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ, ներառված չեն ռազմական եւ գերատեսչական բուհերի ուսանողները, որից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել են 8706 դիմորդ: Թափուր տեղերի համար երեկ ավարտված մրցույթով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը: Արդյունքում ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդներից, որոնք մասնակցել են ընդունելության քննություններին, դրական գնահատականներ ստացած եւ չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր եւ ըստ էության այն համակարգը, որ այս պահին մշակում ենք, շատ քիչ հնարավորություն է տալիս, որ իրենք կարող է չընդունվեն»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ լուծել են նաեւ գերազանց գնահատական ստացած եւ բուհ չընդունված 6  դիմորդների հարցը, նրանց առաջարկվել է իրենց դիմում հայտերի հաջորդ կրթական ծրագրերը եւ այս առաջարկին արձագանքել է 4 դիմորդ:

«Այսինքն 18 եւ ավելի գնահատական ստացած եւ չճընդունվածներից 4-ն արդեն ուսանող են, նրանցից մեկն ասել է, որ ինքը հեռակա է դիմելու, մեկն էլ ասել է, որ ինքը կոնկրետ մասնագիտություն է ուզում, իմացել է կարգի մասին եւ հենց մեկ հայտ է լրացրել»,- նշեց նախարարը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  հայտարարեց, որ ինքը եւ նախարարությունը պատշաճ կերպով իրազեկել են ընդունելության նոր կարգի մասին:

Նախարարը որպես ապացույց ցուցադրեց ապրիլի 30-ին իր ֆեյսբուքյան լայվը, որում մանրամասնում էր նոր կարգի մասին:

«Այսինքն մենք տեսնելու, լսելու, կարդալու ամեն ինչ ստեղծել ենք եւ ըստ էության այս մեղադրանքը, կամ դիտարկումը, թե պատշաճ իրազեկում չի եղել, չի համապատասխանում իրականությանը: Ես մի բան էլ եմ ուզում ասել ծնողներին եւ դիմորդներին, էս օրերին  ձեզ փորձում են մոլորության մեջ գցել, թե արդյուքները չեղարկվելու են, չեղարկվել են, թե կարգերը խախտվել են, արդեն ընդունելությունը ավարտված է եւ մենք ունենք արդյունքներ եւ ես շնորհավորում եմ ընդունվողներին»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ ինքը վաղը  նաեւ կանդրադառնա չափորոշիչների շուրջ սուտ տեղեկություններ տարածողներին. «Մի տրվեք սադրանքների, էն կառուցողական դիտարկումները, որոնք չափորոշիչների շուրջ մենք դրանց անպայման անդրադառնալու ենք եւ հաշվի ենք առնելու, բայց  կեղծիքն ու սուտը անպայման ջախջախվելու են եւ մնալու են անցյալում, անցյալում են մնալու նաեւ դրանք տարածողները»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ