05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք». Աշոտյան

ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք, թող ներսի լսարանին ուղղված կեղտոտ երախները փակեն, աստղաբաշխական պարգեւավճարների հաշվին գնված նոր վերնաշապիկը հագնեն ու իմ տան դռների մոտ նվեր փոխանցողից պաշտոնյաների վերածվածների «բարձունքից» լրջորեն զբաղվեն խորհրդարանական դիվանագիտության խողովակներով աշխարհին ստեղծված իրավիճակի մասին լիարժեք ու ճշմարիտ խոսքը փոխանցելով։

Մեր պետության հերթական փորձությունն է, թե որքանով «մեխի գլուխների» իշխանության օրոք հայ ժողովուրդն ու Հայոց բանակը տոկուն եւ ուժեղ կմնան։

Կմնան։ Չեմ կասկածում։

Փառք Հային, Հայ զինվորին եւ Հայ սպային»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ