Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 489 նոր դեպք, մահացել է 16 մարդ
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 31 392 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 489-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 19 419 (+710) մարդ, այս պահին բուժվում է 11 234 (-147)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 739 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 559 (+13), այլ պատճառներով՝ 180 (+3)
Մեկ օրում մահացել է 16 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: