Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 26 658 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 593-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 15 036 մարդ (+473), այս պահին բուժվում է 11 010-ը (+110)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 612 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 459 (+6), այլ պատճառներով՝ 153 (+4):
Մեկ օրում մահացել է 10 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։