13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մոտակա ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այսօր՝ հուլիսի 1–ին, աշխատանքի էր գնացել իր գրասենյակ, աշխատանքից դուրս գալիս պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերի։

Երկրորդ նախագահը նշեց, որ իրեն լավ է զգում, հետևում է երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, սակայն չցանկացավ գնահատական տալ՝ նշելով, որ չի ցանկանում «ոտքի վրա» խոսել լուրջ հարցերի շուրջ։

«Իհարկե, հետեւում եմ գործընթացներին, բայց չեմ կարծում, որ ոտքի վրա լուրջ հարցերի պատասխանները ճիշտ կլինի տալ հիմա։ Ես պատրաստվում եմ եւ մոտակա ժամանակներում կփորձեմ շատ ավելի լուրջ, հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը եւ 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել երկրորդ նախագահին։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ