07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լեհաստանի նախագահն անհանգստացած է

2014թ-ի սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը հիշատակելու համար Լեհաստանի և Գերմանիայի նախագահներ Բրոնիսլավ Կոմորովսկին և Յոակիմ Գաուկը հանդիպեցին Վեստերպլատտեում, որտեղ էլ հենց 75 տարի առաջ հնչել են Երկրորդ աշխարհամարտի առաջին կրակոցները:

1939 թ-ի սեպտեմբերի 1-ին Լեհաստան գերմանական զորքերի ներխուժմամբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը` մարդկության պատմության ընթացքում ամենաշատ կյանքեր խլած ռազմական հակամարտությունը:

Իր ելույթում Լեհաստանի նախագահը նշել է պատմական փորձառության կարևորությունը մեր օրերում, երբ Եվրոպական միությունից դեպի արևելքում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել:

”Մեր աչքի առաջ ռազմական միջոցներ են օգտագործվում մեր հարևանի նկատմամբ: Միջազգային իրավունքն ու քաղաքակիրթ աշխարհի նորմերը խախտվում են գիտակցաբար և ցինիկաբար”,- նշել է Բրոնիսլավ Կոմորովսկին:

Գերմանիայի նախագահ Յոակիմ Գաուկն իր հերթին հիշատակեց այն ողջ սարսափն ու դաժանությունը, որ ստիպված են եղել կրել տարբեր ժողովուրդներ Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Նրա խոսքով`այսօր էլ Եվրոպան մեծ մարտահրավերների առաջ է կանգնած, ուստիև այն պետք է միացյալ մնա: ”Միայն միասին կարող ենք հաջողության հասնել ժողովրդավարական և խաղաղ Եվրոպայի կառուցման հարցում: Եվ միայն միասին կարող ենք այն պաշտպանել”,- ամփոփել է Յոակիմ Գաուկը:

Նա նաև շեշտել է, որ չի կարելի հանդուրժել միջազգային իրավունքի փոխարինումը ուժի իրավունքով: ”Մենք ամուր կանգնած ենք բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են միջազգային իրավունքը, բռնակցում են այլ պետություններին պատկանող տարածքներ կամ ռազմական աջակցություն են ցուցաբերում այլ պետություններում անջատականություն ստեղծելու համար”,- նշել է Գաուկը:

Երկու երկրների ղեկավարները նաև անդրադարձ են կատարել լեհ-գերմանական հաշտեցման գործընթացին` ընգծելով երկու ժողովուրդների կամքը հաղթահարելու պատմական խնդիրները`հանուն միասնական եվրոպական ապագայի:

 

Նյութը տրամադրեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ