09 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մաքսային միությունից բացի այլ ճար չկա՞ր

Ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը շուտով անդամակցելու է Մաքսային միությանը: Նախքան այդ շատերը կարծում էին, որ Հայաստանը նախաստորագրելու է Եվրաասոցացման պայմանագիրը: Այս մեկ տարվա ընթացքում, սակայն, Հայաստանը դեռևս չմիացավ ՄՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը: Հայտարարվում է, որ այժմ լուծված են բոլոր խնդիրները այդ միությանն անդամակցության հետ կապված, և հոկտեմբերին 10-ին Հայաստանը հավանաբար կանդամակցի միությանը:

Սրա հետ կապված այսօր հրավիրված բանավեճի ժամանակ ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը միտք հայտնեց, որ այսօր գերտերությունները փլվում են, ու դրանք շատ հաճախ ի զորու չեն իրականացնել ոչ իրենց շանտաժները, ոչ անվտանգության խոստումները: ՛՛Եթե նայենք Հայաստանի օգուտների տեսակետից, անդամակցությունը Մաքսային միությանը վատ որոշում էր, իսկ եթե անվտանգության առումով, ճար չլինելու տեսանկյունից նայենք, միանգամից հիշում ենք՝ ինչ եղավ Ուկրաինայի հետ՛՛:

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ևս կարծում է, որ ՄՄ-ին միանալու որոշումը սխալ էր, քանի որ Հայաստանում չկար տնտեսական որևէ հենք անդամակցելու այդ տնտեսական կառույցին: Հայաստանը շահեց միայն էժան գազ ու Ռուսաստանի իներտությունը Ղարաբաղի հարցում: ՛՛Որևէ պատասխանատու պետական գործիչ մինչ այսօր չի ասել, թե որն է եղել մոտիվացիան, որ գնացել ենք դեպի Մաքսային միություն: Ասում են՝ ապրանք կարտահանենք, բայց իբր թե Վրաստանի, Իրանի շուկաները գրավել ենք, հիմա էլ ասում են՝ գնանք արդեն Սիբիրն ու Տայգան վերցնենք: Դա աբսուրդ է՛՛,-նկատեց նա:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` մինչ այս պահը Ռուսաստանը քաղաքական բևեռ դառնալու կուրս չէր վերցրել, սակայն հիմա, երբ Ռուսաստանը վերցրել է այդ կուրսը, Հայաստանը ստիպված է նույնպես որոշել իր քաղաքական ուղղվածությունը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ Մաքսային միությանը միանալու սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը կայացվել է պարտադրանքներից, ճնշումներից ու շանտաժներից հետո: 

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` եթե Հայաստանը չհայտարարեր ՄՄ-ին միանալու մասին, կկարողանար պահպանել հավասարակշռությունը: Այժմ համաշխարհային քաղաքական դաշտում շահելու են այն երկրները, որոնք չեզոք են` այս կամ այն քաղաքական տիրույթում չեն:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը վստահ է, որ Հայաստանը մտնելու է Եվրասիական Միություն ու վերջ է դրվելու ՛՛կամ-կամ՛՛-ի քաղաքականությանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ