11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հունաստանի խորհրդարանը ուրբաթ օրը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը

Հունաստանի խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքը հայտնում է, որ օրենքը մշակվել է Հունաստանի արդարադատության նախարարության կողմից: Նախագիծը խորհրդարանում ընդունվելու դեպքում Պոնտոսի հույների, ասորիների ցեղասպանությունը  և Մեծ Եղեռնը ժխտողները բանտարկության կդատապարտվեն: 

«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող և 6 կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: 

Ակնկալվում է, որ 4-օրյա քննարկումներից հետո ուրբաթ օրը օրենքի նախագիծը քվեարկության կդրվի: Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը  կընդունվի: 

Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ