29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Մորթել ու գցել են անդունդից. եզդիները անհանգստացած են

Իրաքյան փախստականների ճամբարից նոր վերադարձած եզդի համայնքի ներկայացուցիչներ   ”Սինջար”  եզդիների միավորման ՀԿ նախագահ Բորիս Մուրազին և ”Եզդիների ազգային կազմակերպության” փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին իրենց տեսածի և եզդի փախստականներին մեր երկրի կողմից ցույց տված աջակցության մասին:

“Մենք եղանք Թուրքիայի և Իրաքի սահմանագծին և մեր աչքերով տեսանք կատարվածի իրական պատկերը: Եղանք նաև եզդի փախստականներին ապաստան տված Թուրքիայի 5 քաղաքներում, որտեղ շուրջ 22 հազար եզդիներ են ապաստան գտել: ”Նրանց հիմնական մասը տեղավորվել է այգիներում, որոնք այսպես կոչված բացօթյա  ճամբարներ են, մեր տարած գումարով մենք գնեցինք 25 էլեկտրոջեռուցմամբ վրաններ, քանի որ չի բացառվում, որ փախստականները ձմեռեն այգիներում”,-ասաց Բորիս Մուրազին:

Սաշիկ Սուլթանյանը հանգամանորեն խոսեց եզդի փախստականների նկատմամբ կիրառված դաժանությունների և ցեղասպանությանը միտված գործողությունների մասին: Նա տեղեկացրեց, որ ծայրահեղական իսլամիստները այս ծրագիրը իրականացնում են միայն կրոնական հիմքի վրա: Նա նշեց, որ եզդիներին մորթել են դաժանաբար ու ցած նետել անդունդից:

”Դա արվում է կրոնական հողի վրա, ծայրահեղականների մեջ  կան ադրբեջանցիներ, քրդեր և թուրքեր, այստեղ ազգությունը երկրորդական է, ամեն բան կրոնական ֆոնի վրա է, բոլորը պետք է լինեն ծայրահեղական սունի մուսուլմաններ, այսինքն ազգությունը մղվում է երկրորդ պլան, կարևորը կրոնական գաղափարախոսությունն է”:

Հայաստանում բնակվող եզդիները խիստ անհանգստացած են իրենց ազգակիցների համար և նրանց չի բավարարում նաև միջազգային արձագանքը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ